copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:54 15-06-2022

Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է

Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է:

Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները