copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:07 14-06-2022

Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի իր գործընկեր Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմանը, բարձրագույն կրթությանն և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Կատարի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերը: Նշվել է, որ Կատարի համալսարանը բուհերի վարկանշային միջազգային սանդղակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում:

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ շեշտելով բուհական համակարգում հետազոտությունների զարգացման և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերը:

Երկու կողմերը կարևորել են փոխայցելությունները և փորձի փոխանակումը, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համաձայնագրի իրականացման համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես միջբուհական կապերի զարգացումը, որին կարող է նպաստել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև այցի շրջանակում կնքված համագործակցության համաձայնագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինին հրավիրել է Երևանում աշնանը կայանալիք «Starmus» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնին, որին մասնակցելու են աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, գիտության և արվեստի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում