copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:56 13-06-2022

Ռուսաստանի կողմից Խարկովի գնդակոծությունը ռազմական հանցագործություն է. Amnesty International

Amnesty International-ի հետազոտողները պնդում են, որ գտել են Խարկովում ռուսական ռազմական հանցագործությունների ապացույցներ։

Երկու շաբաթվա հրետակոծությունից հետո հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ ռուսական զորքերն ապրիլին և մայիսի սկզբին քաղաքում օգտագործել են կասետային զինամթերք և կասետային ականներ:

«Խարկովի բնակելի թաղամասերի կրկնվող գնդակոծություններն անկանոն հարձակումներ են, որոնց հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել»,- ասվում է Amnesty International-ի զեկույցում:

Ըստ Amnesty International-ի հետազոտական ​​խորհրդատու Ժան-Բատիստ Գալոպենի՝ ապացույցներ են հայտնաբերվել խաղահրապարակում կասետային զինամթերքի հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 35 մարդ:

Խարկովի 40-ամյա բնակիչ Իվան Լիտվինենկոն Amnesty International-ին պատմել է ապրիլի 15-ին տեղի ունեցած նման հարձակումներից մեկի մասին, որը տեղի է ունեցել Ինդուստրիալնի թաղամասում։

Ըստ նրա՝ մի քանի կասետային զինամթերք է պայթել խաղահրապարակում այն պահին, երբ ինքը զբոսնում էր կնոջ՝ Օքսանայի և չորսամյա դստեր հետ. հարձակման արդյունքում կինը մահացել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում