copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:07 13-06-2022

Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու. Թուրքիայում հարցման մասնակիցների կեսից ավելին պատրաստ է իր ձայնը տալ ընդդիմությանը

Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրում:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպությունը մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրել է հարցում և հարցման մասնակիցներին ուղղել հետևյալ հարցը. «Եթե նախագահական ընտրությունների 1-ին փուլում մասնակցեն Էրդողանը (ներկայիս նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժովովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հիմնադիր, նախկին համանախագահ) և այլք, ո՞ւմ կտաք ձեր ձայնը»:

Թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսանոց շեմը չի անցել, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Էրդողան - 41.2%, Քըլըչդարօղլու - 44.7%, Դեմիրթաշ - 9.6%:

«Ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ անցնեն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն» հարցին 52.6%-ը պատասխանել է Քըլըչդարօղլուի, 47.7%-ը Էրդողանի օգտին:

Ընկերության կողմից անցկացված հարցումներում 1-ին անգամ է գրանցվել այնպիսի արդյունք, որում Քըլըչդարօղլուն առաջ է անցել Էրդողանից:

«Gezici»-ի տնօրեն Մուրաթ Գեզիջին արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ժողովրդի շրջանում ամենամեծ դժգոհությունը երկրի տնտեսական վիճակից է: Վերջինիս խոսքով՝ ընտրողների շրջանում այդ դժգոհությունն ու զայրույթը կարող են փոխակերպվել ընդդիմության օգտին տրվելիք ձայների:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից