copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:46 12-06-2022

Սև ծովում՝ Օդեսայի մոտ, անհայտ առարկայի պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

Ուկրաինական բանակը հաղորդել է, որ Սև ծովի ափին՝ Օդեսայի մերձակայքում, խաղաղ բնակիչ է զոհվել անհայտ առարկայի վրա պայթելու հետևանքով։

«Ընտանիքը, չնայած արգելքին, որոշել էր հանգստանալ ծովափին: Մինչ մայրն ու որդին իրերը տեղավորելով էին զբաղված, հայրը որոշել էր չափել ջրի խորությունն ու ջերմաստիճանը»,- ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության հաղորդագրութունում: «Մի քանի րոպե անց ջրի մեջ պայթյուն է որոտացել, տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»։

Զինվորականները Օդեսայի բնակիչներին և քաղաքի հյուրերին կոչ են անում չանտեսել նախազգուշացումները և իշխանությունների կողմից ականապատված ծովափ այցելելու և այնտեղ լողալու խիստ արգելքը։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով