copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:04 10-06-2022

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ղեկավարը հունիսի 12-13-ը կայցելի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդը հունիսի 12-13-ը կայցելի Ադրբեջան, այցի ընթացքում կհանդիպի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է նստաշրջանի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբիյակը։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրավերով հունիսի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան,- ասել է Կուբիյակը։- Հունիսի 13-ին Բաքվում Աբդուլլա Շահիդը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։

Այցի ընթացքում նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Աբդուլլա Շահիդը մտադիր է այցելել նաև Ադրբեջանի դիվանագիտական ​​ակադեմիա, ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում