copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:37 09-06-2022

ՌԴ ապրանք արտահանելու ամենամեծ խոչընդոտները Վերին Լարսի անցակետի և ռուբլու կուրսի փոխարժեքի անորոշությունն են. Քերոբյան

«Երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկող գումարները»։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ դա ցույց է տալիս Կառավարության հետևողական աշխատանքը ներդրումները խթանելու հարցում, որի հետ կապված՝ Քերոբյանն ասաց, որ Կենտրոնական բանկը պետք է սկսի կիրառել նոր գործիքակազմ.

«Մենք հասկանում ենք իրենց մտահոգությունները՝ գնաճի հետ կապված, բայց կարծում ենք, որ այդ ամենը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարևոր ճյուղերին որևիցե վտանգ չսպառնա, ամեն դեպքում ԿԲ-ունի այն գործիքակազմը, որ կարողանանք հավասարակշռված փոխարժեք ունենալ։ Մենք կարծում ենք, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է օգնի տնտեսական աճին, մշակող արտադրության արտահանող հատվածը և Այ-թի ոլորտը այժմ անհանգիստ վիճակում են։ Այս երկու ոլորտներից մենք ունենք բազմաթիվ անհանգստություններ՝ դրամի լուրջ արժևորման հետ կապված»։

Անդրադառնալով ՀՀ-ից ապրանքներ արտահանելուն՝ ասաց. «Այսօր ՌԴ ապրանք արտահանելու ամենամեծ խոչընդոտը Վերին Լարսի անցակետն է, որտեղ կան դեռ չլուծված մեծ խնդիրներ, և երկրորդը՝ ռուբլու կուրսի փոխարժեքի անորոշությունը։ Այդ երկու ուղղութուններով շատ սերտ աշխատելու ենք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ