copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:59 09-06-2022

Վրաստանում ռուսական հոլդինգը պաշտոնապես հաղորդել է Beeline-ից դուրս գալու մասին

VEON հեռահաղորդակցության հոլդինգը (որին պատկանում է ռուսական «Վիմպելկոմը») 45 միլիոն դոլարով վաճառում է իր վրացական «VEON-Վրաստան» ակտիվը։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, գնորդը հոլդինգի նախկին գործընկերն է։ Ավելի վաղ Վրաստանի հեռահաղորդակցության հանձնաժողովը հաղորդել էր, որ VEON-ին թույլ է տվել իր դուստր ձեռնարկությունը վաճառել տեղացի գործարար Խվիչե Մակացարիային։

VEON հոլդինգը հայտարարել է, որ գործարքը «համապատասխանում է ընկերության՝ իր կառուցվածքը բարելավելու ցանկությանը»։ Ընդ որում, ռուսաստանցի որոշ փորձագետներ վստահ են, որ ակտիվի վաճառքի դրդապատճառները քաղաքական են: «Ֆինամ»-ի վերլուծաբան Լեոնիդ Դելիցինը «Կոմերսանտ»-ին ասել է, որ «քաղաքականապես ռիսկային ևս մեկ երկրում ներկայությունը հոլդինգի համար անցանկալի է»:

Beeline ապրանքանիշի ներքո աշխատող «VEON-Վրաստան»-ը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է։ «Ինտերֆաքս»-ի տվյալներով, ակտիվի հասույթը 2021թ.-ին կազմել է 38 մլն դոլար՝ աճելով 11.3%-ով։

VEON-ի ամենախոշոր բաժնետերը LetterOne-ն է, որը Միխայիլ Ֆրիդմանի և գործընկերների Alfa Group-ի մասն է կազմում. նրան է պատկանում բաժնետոմսերի 47.9%-ը։ Ընկերության Free float-ը Nasdaq-ում կազմում է 43.8%, խմբի ևս 8.3%-ը տնօրինում է հոլանդական թրասթը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից