Ներքին 4 տարի առաջ - 11:56 09-06-2022

ԱԺ-ում քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն։

ԱԺ-ում ելույթ ունեցավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ «2017թ․-ի մի շարք համայնքներում իրականացված ընտրություններից հետո այս տարի նոյեմբերին լրանում է այդ համայնքների համայնքապետերի և ավագանիների պաշտոնավարման հինգ տարին, և անհրաժեշտություն կա այս վարչատարածքային փաթեթով միավորման, խոշորացման գործընթաց իրականացնել, և հաշվի առնելով, որ սեպտեմբերի 25-ին նշանակված են ընտրություններ, անհրաժեշտություն է առաջացել հունիս ամսում այս օրենքների փաթեթը ընդունել, որպեսզի մնացած բոլոր ընթացակարգերով հասցնենք, այլապես ընտրությունները կտեղափոխվեն 2023 թվական»։

Օրակարգի երկրորդ հարցը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին է․ «Այստեղ փոփոխությունը առնչվում է վարչարարության առնչվող փաստաթղթերի ընդունման հանձման կանոնակարգումներին, հրատապության որոշակի հարցեր կան։ Նույնը վերաբերում է 3,4,5,6,9 -րդ հարցերին է վերաբերում, որոնց կարգավորման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտություն կա»,- նշեց Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից