copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:28 07-06-2022

Կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թմրանյութ. ՔԿՀ

2022 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկությամբ վերջինիս տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հաշիշ տեսակի թմրանյութին նմանվող, 2,50 և 1,65 գրամ քաշերով, դարչնագույն և մոխրագույն զանգվածներ, ինչպես նաև՝ 3 հատ «Buprenorphine» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:

Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ քաղաքացին ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում