copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 05-06-2022

Ուկրաինայում զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը

Ուկրաինայում մարտերի ժամանակ Պոպասնյանսկի շրջանի Նիկոլաևկա գյուղի մոտ զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը։ Այս մասին հաղորդել են անջատողականների կողմից մարտնչած գրող Զախար Պրիլեպինը և կրեմլամետ մի քանի ռազմական թղթակիցներ։

Նշվում է, որ շրջանը, որտեղ զոհվել է Կուտուզովը, այս պահին վերահսկվում է ռուսական զորքերի և, այսպես կոչված, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումների կողմից։

2020 թվականին Կուտուզովը ղեկավարել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը։ Այդ ժամանակ նա եղել է 29-րդ համազորային բանակի շտաբի պետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից