copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 05-06-2022

Ամերիկյան HIMARS ԲԱՀՀ-ի մատակարարումներն «ըստ էության ոչինչ չեն փոխում». Պուտին

Ամերիկյան HIMARS ԲԱՀՀ-ի (բազմակի արձակման հրթիռային համակարգեր) մատակարարումն Ուկրաինա ոչինչ չի փոխում, քանի որ նրանք արդեն խորհրդային և ռուսական արտադրության «Գրադ», «Սմերչ», «Ուրագան» նմանատիպ համակարգեր ունեին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ «հեռահարությունը կախված է ոչ թե բուն համակարգից, այլ այն հրթիռներից, որոնք օգտագործվում են», և սպառնացել է, որ եթե Ուկրաինան հեռահար հրթիռներ ստանա, ապա Ռուսաստանը կհարվածի «մինչ այս մեր կողմից չթիրախավորվող օբյեկտներին»։

«Դա կախված է նրանից, թե ինչ հրթիռներ են մատակարարում ամերիկացիները։ Բայց այն, ինչ մենք այսօր լսում և հասկանում ենք, հրթիռներ են, որոնք հենց 45-70 կմ հեռահարություն ունեն՝ կախված դրանց տեսակից։ Դե նույնը այդ «Գրադների», «Ուրագանների», «Սմերչների» դեպքում էր, որոնց մասին նշեցի, այստեղ էլ խոսքը 40-70 կմ հեռահարության մասին էր։ Ոչ մի նոր բան չկա»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հունիսի 1-ին ԱՄՆ-ը հաստատել է, որ Ուկրաինայի համար զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի նոր փաթեթում ներառված է նաև HIMARS ԲԱՀՀ-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում