Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:17 05-06-2022

Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։
«Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։
Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը ոչ միայն վնասում են մեզ շրջապատող բնությանը, այլև սպառնում են մեր բարեկեցությանը:
Բնապահպանական աղետների բեռը բաշխվում է անհամաչափ, և այս արհավիրքից ամենաշատը տուժում են աղքատ և զարգացող երկրները։
Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլորիս ջանքերը։
Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ այսօր անհամեմատ բարեփոխվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։
Կառավարության բարձր հովանու ներքո և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ ընթացող աշխատանքներն ուղղված են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժևորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։
Շնորհավորում եմ նախարարության աշխատակիցներին, իմ հարգելի գործընկերներին և յուրաքանչյուրիս:
Այս օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու համար, քանի որ մոլորակը մեկն է»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան