copy image url
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:56 04-06-2022

Սադրանքների գործում մասնագիտացած Փաշինյանը չէր լինի Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել. Արծվիկ Մինասյան

«Ես ուզում են առողջություն մաղթել մեր քաղաքացիներին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին։ Մենք նույն ազգի ներկայացուցիչներն ենք և մեկս մյուսի նկատմամբ թշնամանք չունենք․ կա մեկ անձ և խմբակ, որը փորձում է թշնամանք սերմանել, ատելություն զարգացնել, ապօրինի հրամաններ արձակել, հանձնարարականներ տալ, և այն անձինք, ովքեր կամակատարի կեցվածքով այս անձի հրամաններն են կատարում, դրանք ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա ուզում եմ անդրադառնալ մեկ ամսից ավելի «Դիմադրության» շարժման գործողություններին։ Մինչև մայիսի 30-ը որևէ անգամ «Դիմադրություն» շարժումը, նրանում ընդգրկված մասնակիցները, այն անձինք, ովքեր այդ ակցիաներին մասնակցում էին իրենց ընտանիքի անդամներով, երեխաներով, կանանցով, ամուսիններով, տատիկ-պապիկներով, երբևէ որևէ բռնություն մասնակիցների կողմից չի եղել։ Անհանգստանալով այս ամենից՝ զանգվածային անկարգությունների գործում մասնագիտացված,սադրանքների գործում մասնագիտացված Փաշինյանը չէր լինի Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության գործողություններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում