Ներքին 4 տարի առաջ - 19:33 02-06-2022

ՔՊ խմբակում կան 10, 15, 20 խոզակերպներ, կենդանակերպներ, որոնց անվտանգությունը պահում են հատուկ ծառայության աշխատողներ. Ա. Վարդանյան

«Վերջին օրերին ակնհայտ է դառնում, որ իշխանություն կոչվող ՔՊ խմբակը այնքան է խորացել իր պետականակործան, ազգակործան գործողությունների մեջ, որ նրանցից որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ հնարավոր չէ ուժի սպառնալիքի, Ալիևի հոխորտանքի ազդեցության տակ սահմանագծում և սահմանազատում իրականացնել»,- իր ճեպազրույցում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՔՊ խմբակն ունի մեկ ողորմելիկ, բռնապետիկ, խղճուկ, սուտասան, վախկոտ ղեկավար, որը փաստորեն դարձել է ՀՀ չարիքը, բայց արդեն մեկ ամիս հրապարակում գտնվող գիտակից հասարակությունը ոչ է ասում այդ գործելաոճին։ Իշխանություն ասվածի մեջ 10, 15, 20 հոգի են, ովքեր ետդարձի ճանապարհ չունեն իրենց կերպարով, իրենց տեսակետներով, իրենց ամոթալի գործունեությամբ այլևս ետդարձի ճանապարհ չունեն։ Նրանցից շատերն ուղղակի գերության մեջ են, հայ մարդիկ են, ընտանիքի մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ սա կործանման տանող ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ։ ՔՊ խմբակում կան 10, 15, 20 խոզակերպներ, կենդանակերպներ, որոնց անվտանգությունը պահում են 15- 18 հատուկ ծառայության աշխատողներ»:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ