copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:44 02-06-2022

ՀՀ-ում բուհ գնում են ամենատարբեր բաների համար, հիմնականում՝ բնակարան «ձեռք գցելու». Փաշինյանը՝ Պապիկյանին

Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որով առաջարկում է ռազմական հաստատություններ ավարտած սպաներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տալ, իսկ 20 տարի անց, երբ զորացրվեն, կստանան այդ բնակարանների սեփականության վկայականները։

ՊՆ Սուրեն Պապիկյանը, կառավարության նիստում անդրադառնալով սպաների բնակարանների ձեռքբերման նախագծին, ասաց, որ կա նաև սոցիալական շարժառիթ․

«Մեզ համար սովորելն ու կրթություն ստանալը ամենակարևորն են, և այս ամենի գրավականը հենց դա է լինելու», -ասաց Պապիկյանը։

Փաշինյանը հավելեց. «Նա, ով եկել է սովորելու, պետք է հնարավորություն ունենա սովորելու, նա, ով չի եկել սովորելու, ով եկել է բնակարան «ձեռք քցելու», շատ արագ դուրս է մնալու պրոցեսից։ Բուհ, ընդհանրապես , պետք է գնալ սովորելու համար, ՀՀ-ում, ցավոք սրտի, բուհ գնում են ամենատարբեր բաների համար, նրանք, ովքեր ռազմաուսումնական հաստատություն կգնան սովորելու համար, կսովորեն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում