copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:42 28-05-2022

Սարդարապատում քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկո՛լ, դավաճան» գոռալու համար

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին մի քաղաքացու ոստիկանությունը այսօր բերման է ենթարկել «Նիկո՛լ, դավաճան» գոռալու համար։ Քաղաքացին տեսել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, բղավել «Նիկո՛լ, դավաճան»։ Նրան մոտեցել են մի քանի ոստիկաններ և նստեցնելով ոստիկանության ծառայողական մեքենան՝ տարել։ Հուշահամալիր չհասած հատվածում էլ ոստիկանները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու։

Նշենք, որ հուշահամալիրի բոլոր մուտքերը փակ են քաղաքացիների եւ լրագրողների համար: Հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ բարձրաստիճան անձիք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում