copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:08 27-05-2022

Ավստրիայի կանցլերը սպառնացել է Պուտինին, որ «Գազպրոմը» կկորցնի Հայդաչում գտնվող պահեստը

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններից հետո Վիեննայում հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ մասնավորապես ասելով. «Գազի հարցը քննարկվել է: Ավստրիա բոլոր մատակարարումները լիովին կպահպանվեն»:

«Ես նրան [նախագահ Պուտինին] մատնացույց արեցի, որ եթե «Գազպրոմը» չօգտվի Հայդաչի պահեստարանից, ապա կկորցնի այն, և պահեստարանը կփոխանցվի էներգիայի այլ մատակարարների՝ լցնելու համար»,- հավելել է կանցլերը։

Ըստ Նեհամերի՝ ինքը բանակցություններ է վարել Պուտինի հետ՝ վերահաստատելու Վիեննայի դիրքորոշումը և աջակցելու Ուկրաինայում խաղաղությանն ուղղված քայլերին:

«Խոսակցությունը, ինչպես նախորդ անգամ, շատ ինտենսիվ էր, շատ լուրջ»,- ասել է Ավստրիայի ղեկավարը՝ նշելով, որ ՌԴ նախագահը վստահեցրել է իրեն Ուկրաինայի նավահանգիստներով սննդամթերքի արտահանումը թույլ տալու և Կիևի հետ գերիների փոխանակման հարցն ակտիվորեն քննարկելու պատրաստակամության մեջ։

Նրա խոսքով, այսօրվա զրույցը տևել է 45 րոպե։ Կանցլերը հավելել է, որ Պուտինի հետ այլ խոսակցություններ ևս կլինեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից