copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:32 27-05-2022

Հայաստանն ու Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ուղերձում նշել է բարեկամության, փոխըմբռնման և վստահության վրա հիմնված մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի գործում Ուրուգվայի հայ համայնքը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, ունեցել է ուրույն դերակատարություն։ Նշված համագործակցությունը, ի թիվս այլոց, ներառել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում։

Իր հերթին, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները հետագա զարգացնելու ուրուգվայական կողմի շահագրգռվածությունը, ինչի վկայությունն էր Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Ուրուգվայական կողմը հանձնառու է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության շարունակությամբ։ Շեշտվել է Ուրուգվայում ազդեցիկ հայ համայնքի դերը երկրի հասարակական կյանքում, ձևավորելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ առանձնահատուկ դրական վերաբերմունք։

Կողմերը վերահաստատել են, որ ձգտելու են այդ հարաբերությունների առավել սերտացմանը՝ համալրելով առկա համագործակցությունը պրագմատիկ և երկուստեք շահավետ նոր ծրագրերով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում