copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:56 27-05-2022

Լոռի բերդ ամրոցի պարսպի մի հատվածը և Կրասարի կամուրջը կվերականգնվեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար (8.260.000 ՀՀ դրամ):

Դեռևս 2012 թ․ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը: Պետական բյուջեից պարսպի նշյալ հատվածի վերականգնման համար 2012-2018 թթ․ հատկացվել է 89.457.440 ՀՀ դրամ: Այժմ հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման մնացած աշխատանքները։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախապես հայտարարել էր մրցույթ, և արդեն կա հաղթող կազմակերպություն։ Համաձայնագրի համապատասխան՝ կնքելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։

ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Կրասար համայնքում հաշվառված տեղական նշանակության եռաթռիչք «Կրասարի կամուրջ» (պետ. ցուցիչ՝ 7.58.5) հուշարձանի արևմտյան կողմից թռիչքների պատերի մի հատվածը մասնակի փլուզվել է: Փլուզման պատճառով կամրջի վրայի խողովակաշարը անջատվել և ընկել է գետը՝ վնասելով վերևի հատվածի քարերի շարվածքը։

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը 1892 թվականին կառուցվել է Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնական կապող ճանապարհն է հարևան Սեպասար գյուղի հետ և ներկայում գտնվում է վթարային վիճակում: Եռաթռիչք է, կառուցված է կոպտատաշ գորշ տուֆով, թռիչքների եզրագոտիները սրբատաշ են:

Առաջիկայում մրցութային կարգով կպատվիրվեն կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան