Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:31 26-05-2022

ԱԻՆ-ը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը և ստորաբաժանում՝ պաշտպանության նախարարությունից:

Աշխատանքներին ներգրավվել են 113 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 13 աշխատակից, 4 հրշեջ-ավտոմեքենա, պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, երկու ճահճագնաց, ՀԱԲ, ԲԱՎ և ՓՈւՎ տրանսպորտային միջոցները, մեկ տրակտոր, 4 օժանդակ տեխնիկա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Համաձայն մտահղացման՝ անտառպետության հարավարևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվել Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Իրականացվող գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացրել է ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը:

Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել և բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի, հրդեհաշիջման ղեկավարների գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման, աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, կատարելագործել գիտելիքները և փորձը՝ անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ոլորտում, նաև արձագանքող ուժերի և այլ ծառայությունների միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

Վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը և Կարապետ Մանուկյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասնակիցները լիարժեք կատարել են իրենց առջև դրված խնդիրը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ