copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:18 26-05-2022

Լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը․ կազմակերպվել են հանդիպումներ

Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որին մասնակցել է նաեւ մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը:

Իրենա Դիմիտրովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ տպավորված է գեղեցիկ Երեւանով. սա իր առաջին այցն է Հայաստան:

Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են բուլղար եւ հայ ժողովուրդների պատմական եւ մշակութային բազմամյա կապերի վրա:

Անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին՝ Իրենա Դիմիտրովան կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջեւ: Նրա խոսքով՝ հայկական համայնքի ներկայացուցիչները Բուլղարիայում առանցքային նշանակություն ունեն իրենց մշակույթով եւ ինքնությամբ:
Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Արժեւորվել է տարածաշրջանում անվտանգությունը եւ խաղաղությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի, Արցախի պատմամշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման հարցերին:

Իրենա Դիմիտրովան նշել է, որ Բուլղարիան էլ պատմության ընթացքում ունեցել է ցավալի էջեր, երբ իր մշակութային արժեքները ոչնչացվել են այլ երկրներում: Նա հավելել է, որ իրենք անպայման ուշադրություն կդարձնեն այդ հարցին:

Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ, մասնավորապես, ՏՏ ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում