Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:42 26-05-2022

Վեճից հետո դատավորը հայտարարեց, որ նիստը կլինի դռնփակ. դրա համար ենք այստեղ. Կարին Տոնոյան

Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ ակցիա են իրականացնում։ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկվա նիստի ընթացքում ականատես եղան, որ դատավորը այն կարծիքին է, որ դատին ներկա լինելու իրենց պահանջը ցանկալի չէ։

«Ես զարմանում եմ, թե դատավորը որտեղի՞ց գիտի, թե մենք ի՞նչ ունենք ասելու, իսկ մենք շատ բան ունենք ասելու։ Յուրաքանչյուր ծնող գնացել է իր երեխայի հետ կատարվածի հետևից։ Մեր երեխաները ոչ թե պատերազմի զոհ են, այլ դավադիր պատերազմի զոհ են։ Մեր պահանջն է, որ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, և մենք այժմ ընդամենն ուզում ենք, որ մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, նիստերին հարց տալու հնարավորություն ունենանք։ Դատախազներն ավելի շատ իրար էին պաշտպանում, քան մեզ։ Դատավորը մեզ ասաց, թե ծնողներն ինչ ունեն ասելու, ծնողներից ոմանք էլ վրդովվեցին, դրանից հետո տեղի ունեցավ վեճ, որից հետո դատավորը հայտարարեց, որ դատական նիստը տեղի կունենա դռնփակ, որտեղ ո՛չ լրատվամիջոցները կկարողանան մասնակցել, ո՛չ էլ զոհվածների ծնողները։ Ահա դրա համար ենք եկել, որ մեր բողոքը ներկայացնենք, ամեն ինչ անելու ենք, որ դատական համակարգը ստանա ազատ կարգավիճակ ու չկատարի վարչապետի կամքը, քանի որ այս դատը հանրային մեծ հնչեղություն ունի, պետք է թույլատրվի ծնողներին մասնակցել դատին՝ որպես երրորդ անձ»։

Տոնոյանի խոսքով, այս դատավորը անհասկանալի պայմաններով է ընտրվել, և դա առաջինը հիմք ընդունելով՝ ներկայացրել են ինքնաբացարկ. «Մենք հիմա բողոքում ենք դատավորի անգործության դեմ, և առաջին բանը, որ պետք է անեին՝ մեզ տուժող ճանաչեին։ Մինչ այժմ ընդամենը 27 անձ է ճանաչվել տուժող»։

ԲԴԽ-ից հայտնել են, որ 5 ծնող կարող են բարձրանալ վերև, բայց ծնողները համաձայն չեն, նրանք ուզում են, որ ԲԴԽ նախագահն անձամբ իջնի ու զրուցի իրենց հետ։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողները ԲԴԽ-ի մոտ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում