Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:42 24-05-2022

Ժողովրդավարության պահապանները վերածվել են ժանդարմների․ Ռուբեն Մելիքյան

«Ժողովրդավարությունն այսօր վերածվել է քաղաքական գործիքի՝ տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար»։ Այս մասին այսօր «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» քննարկմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ես չեմ ուզի շատ դրա մասին խոսել, պարզապես անհնար է այսօրվա համատեքստը մոռանալ, այսօր կան կոնկրետ պետության քաղաքացիներ, որոնց նկատմամբ լրջագույն խտրականություն է իրականացվում ինչ-որ պետության քաղաքացի լինելու համար»։

Անդրադառնալով հայաստանյան իրողություններին՝ նա նշեց, որ Արևմուտք գերադասում է աչք փակել մեր երկրում տեղի ունեցող խայտառակ երևույթների վրա։

«Ժողովրդավարության պահապանները վերածվել են ժանդարմների, քանի որ մարդիկ ժողովրդավարության ֆորում են անցկացնում ու չեն հրավիրում ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլև այն իրավապաշտպաններին, որոնք բարձրաձայնում են մեր երկրի խնդիրները։

Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը երկրորդ կարծիքը հարգելն է, մարդկանց բերանը չփակելն է։ Այսօրվա մեր իրականությունն այնպիսինն է, որ մեր երկրում կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, որոնց դատում են խոսքի համար։ Այսինքն, ոչ թե ինչ-որ գործողության, որևէ մեկին ապտակելու, ինչ-որ վնաս հասցնելու, հայրենիքը վաճառելու համար, ոչ թե մարդկանց գլուխ ուտելու համար են դատում, այլ խոսք ասելու համար։ Սա նշանակում է, որ ժողովրդավաչությունը խնդրահարույց է, միայն սա լրջագույն հետևությունների առիթ է»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում