Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:36 24-05-2022

Մի օր հրապարակելու եմ նրանց անունները, որ ասում էին՝ «ես սպասում եմ ձեզ», բայց մինչև օրս տանն են․ Սայաթ Շիրինյան

Պայքարի ողնաշարը ձևավորված է, մնացել է միայն միս ու արյունով լցնել այս ամենի մեջ։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ հստակ քայլեր արվում են։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Հասարակությունը պետք է հասկանա, որ այսօր ինքն է որոշիչ, վճռական դեր ու նշանակություն ունեցողը»։
Նա ընդգծեց, որ երեկոյան քայլերթերին ու հանահավաքներին 40-50 հազար մարդ է հավաքվում, «եթե այդ մարդկանց մենք կարողանանք նաև անհնազանդության ակցիաների ժամանակ փողոց դուրս բերել, վստահեցնում եմ՝ 3 օրվա ընթացքում սրանց կվռնդենք էստեղից»։

Հարցին, թե մտավածություն չկա՞, որ կարող են ուշանալ, ու Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները այս իշխանությունները կարող են կյանքի կոչել, նա պատասխանեց, թե ինչո՞ւ պետք է ինքը մտավախություն ունենա, եթե պայքարում է։ «Մտավախություններ թող ունենան նրանք, ովքեր տանը նստած են ու դիտելու են այս հարցազրույցը, ովքեր մինչ օրս միայն լայքեր ու սրտիկներ են դնում, միայն մանիպուլյացիաների հետևից են ընկած։ Էդ մարդիկ պետք է մտածեն, թող մտածեն նրանք, ովքեր հայտարարություններ են անում, թե «ես կլինեմ այնտեղ», «ես սպասում եմ ձեզ», բայց մինչև օրս նստած են տանը։ Ես վաղը, մյուս օրը նրանց անուններն էլ եմ հատ-հատ ասելու։ Նրանք անբարոյական մարդիկ են, որովհետև ուզում են ուրիշի ձեռքով հարց լուծել, բայց ես էդպես չեմ մտածում, բոլոր անհնազանդության ակցիաներին եղել եմ։ Մենք էսօր էլ կարող ենք իշխանությունը վերցնել»։

Հարցին, թե ինչու նրանք չեն միանում, պատասխանեց, որ յուրաքանչյուրին ինչ-որ ստից պատճառաբանություն է պետք։ «Ձեզ թվում է՝ ես ամեն ինչի հետ համաձա՞յն եմ։ Ո՛չ, ես տարաձայնություններ էլ ունեմ, բայց կշեռքի նժարին դրված են հայրենիքը, պետությունը, պետականությունը, էստեղ մանրահոգություն չպետք է դրսևորել, թե՝ այ սա այսպես ասեց, նա այստեղ է կանգնած։ Կանգնա՞ծ է, ոչի՜նչ, նա էլ է պայքարում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում