Ներքին 4 տարի առաջ - 11:45 22-05-2022

1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող դիրքերից երեկ ու մի քանի օր առաջ կրակոցներ են եղել. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել.

«Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021 թ. մայիսի ներխուժումների մասին է:
Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են:

Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը:

ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում