Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:04 20-05-2022

Էս շենքը ինձ համար Քննչական կոմիտե չի, «ռազբորկի» տեղ ա․ զոհվածի հայրը՝ ՔԿ-ում հանդիպման մասին

Քննչական կոմիտեն հերթական մանիպուլիացիան արեց՝ սվաղելով պատասխանը։ Ներսում ծնողները բորբոքվեցին․ «Կարճ ասած՝ էս շենքը ինձ համար Քննչական կոմիտե չի, ռազբորկի տեղ ա»։

Այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Անդրեասյան Անդրեասի հայրը՝ Անդրեասյան Տիգրանը, Քննչական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո։

«Քննչական կոմիտեի նախագահը մեզ հավաստիացրեց, որ ամենակարճ ժամկետում քննություն կիրականացվի։ Մեր փաստաբանները խոսեցին։ Մեզ հետաքրքրում էր՝ ի՞նչ ժամկետում պատասխան կտան, ի՞նչ ժամկետում վարչապետ Փաշինյանը կկանչվի հարցաքննության, բայց Քննչական կոմիտեի նախագահը, տարբեր ճանապարհներով մանիպուլացնելով, փորձեց ժամկետը չնշել։ Ամեն օրն ու ժամը մեզ համար շատ ծանր է քանի դեռ մեր երեխաների մահվան պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք մեկ տարուց ավելի է՝ այս տառապանքով ենք ապրում, չենք կարողանում նայել մեր երեխաների քարի նկարի աչքերի մեջ։ Մեր հոգին չի սփոփվում․ գոնե իմանանք, որ մեր երեխաների սպանողներից գոնե մեկը պատասխան է տալիս»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում են։ Նրանք չորս ժամից ավել է՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատասենյակում են, իսկ հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում