copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 19-05-2022

ՌԴ-ում բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել. Բրիտանական հետախուզություն

Մի քանի բարձրաստիճան ռուս զինվորականներ պաշտոնանկ են արվել կամ հեռացվել հրամանատարությունից ռազմաճակատում անհաջողությունների պատճառով, ասվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության՝ հետախուզական տեղեկատվության մասին պարբերական հաշվետվության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ առաջին գվարդիական տանկային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը հեռացվել է Խարկովի գրավման ձախողման պատճառով։ Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Օսիպովը հեռացվել է «Մոսկվա» հածանավի կործանման պատճառով, ասվում է հաշվետվության մեջ (հաղորդագրության մեջ նրան անվանում են փոխծովակալ)։ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մնում է իր պաշտոնին, բայց հայտնի չէ, թե արդյոք Պուտինի վստահությունը նրա նկատմամբ պահպանվո՞ւմ է։

Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի զինված ուժերում և անվտանգության ծառայություններում այժմ լայնորեն տարածված է «լռության մատնելու և քավության նոխազի փնտրտուքի մշակույթը»։

«Ուկրաինա ներխուժմանը մասնակցած շատ պաշտոնյաներ ավելի ու ավելի կհեռացվեն օպերատիվ ձախողումների համար անձնական պատասխանատվությունից խուսափելու փորձերի համար: Դա կստեղծի լրացուցիչ բեռ Ռուսաստանի կենտրոնացված հրամանատարության և վերահսկողության մոդելի վրա, քանի որ սպաներն ավելի ու ավելի են ձգտում առանցքային որոշումները դնել ղեկավարության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի