copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:50 19-05-2022

ԱՊՀ երկրների հետ կկնքվի համաձայնագիր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու համար

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի» մասին օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի հիմնական զեկուցողը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն էր։

Ֆիդանյանի խոսքով, ԱՊՀ երկրների մասնակից պետությունների կողմից փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի ապօրինի շրջանառության դեմ պայքարում անկախ պետությունների մասնակից համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրով, որը վավերացվել է 2021 թվականի մայիսի 6-ին։

«Անհրաժեշտություն է առաջացել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մասին օրենքը լրացնել նոր՝ հոգեմետ դեղերի, թմրանյութերի «ածանցյալ» օգտագործմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներում լրացնել ածանցյալ բառը, և դրանց ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության՝ դրանց գործածմանը նպաստելու և ապօրինի կիրառելու համար քրեական պատասխանատվություն ենթարկելու համար։

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե հոգեմետ դեղերի և թմրամիջոցների ածանցյալ բառը շատ բազմաբևեռ է՝ ընդգրկում է շատ լայն սպեկտոր, որի համար անհրաժեշտ են կոնկրետ սարքավորումներ և լաբորատորիաներ, որի շնորհիվ պետք է պարզել, թե այս թմրամիջոցն ի՞նչ ազդեցություն ունի, համապատասխան պատիժը իրականացվի։ Հարցին, թե չունենալով համապատասխան լաբորատորիաներ, ինչպիսի՞ ծախսեր կարժենա պետության վրա, որպեսզի կարողանան այդ դերն ընդունել։ Ֆիդանյանն ասաց, որ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը նախատեսվել է լրացուցիչ միջոցառումների տրամադրում՝ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով։

59 կողմ ձայների մեծամասնությամբ՝ որոշումն ընդունվեց։

Հիշեցնենք, որ երեկ՝ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիսում հավանության արժանացավ օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվեց Աժ արտահերթ նիստում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում