copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:34 17-05-2022

Գերմանիան կարծում է, որ Թուրքիայի մտահոգությունները պիտի հաշվի առնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի վերաբերյալ

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտնել է, որ Բեռլինը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն այնուամենայնիվ պետք է լսել նաև Թուրքիայի մտահոգություններն ու փաստակներն այս հարցում: Հաղորդում է ermenihaber-ը:

Գերմանացի պաշտոնյայի դիտարկմամբ, այս հարցում Թուրքիայի հետ պետք է ինտենսիվորեն բանակցել: Նա նշել է, որ Բեռլինը գոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում այդ երկու երկրների գործադրած ջանքերից։
Նա վստահություն է հայտնել, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն օգուտ կբերի կառույցին, ինչպես նաև Եվրամիությանը:

Այս օրերին Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ