copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:47 17-05-2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի տնօրենի տեղակալին

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ։

Ինչպես հայտնում են Միգրացիոն ծառայությունից, կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Արմեն Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը՝ միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին:

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն միտումների փոփոխությունները, անդրադարձել նախատեսված կառուցվածքային փոփոխություններին և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Էմի Փոփն ընդգծել է Հայաստանի նշանակալի առաջընթացը միգրացիայի կառավարման գործընթացում կարողությունների զարգացման համատեքստում: Նա շեշտել է, որ Հայաստանում ձևավորված մի շարք ինստիտուցիոնալ և ընթացակարգային լուծումներ, մասնավորապես վերադարձի և աշխատանքի թույլտվությունների տրամադրման ոլորտում կարող են ուսանելի լինել նաև այլ երկրների համար, ինչի ուղղությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը համապատասխան ջանքեր կգործադրի:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև՝ կայուն և երկարաժամկետ համատեղ աշխատանքների մեխանիզմները՝ ծրագրային ժամանակավոր նախաձեռնություններին զուգահեռ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում