copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:29 16-05-2022

Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ աղբյուրի՝ Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի թեման, ինչպես նաև տնտեսությունը։

Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Ավելի վաղ ՌԴ նախագահը առանձին զրուցել է նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ։

Ամենից շատ դիտված