Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:05 15-05-2022

Եթե որևէ պետական աշխատակից իր քաղաքական հայացքների համար հետապնդվի՝ այդ նախարարը ի դեմս մեզ հյուր է ունենալու․ Իշխան Սաղաթելյան

«Մենք շատ հստակ և ուղիղ հայտարարել ենք, որ տեղեկություն կա, որ կառավարության աշխատակիցներին, որոնք 2 օր առաջ ողջունել ու միացել էին մեզ, նկարել են և փոխանցել են իրենց նախարարներին և փորձելու են մարդկանց ճնշել կամ աշխատանքից ազատել»։ Այս մասի այսօր հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ 2 օր առաջ «Դիմադրության շարժման» անդամները շրջափակել էին կառավարության շենքը, որի ընթացքում բազմաթիվ պետծառայողներ ողջունել էին շարժման մասնակիցներին։

«Ես մեկ անգամ ևս պատասխանատու կերպով այս հրապարակում հայտարարում եմ, եթե որևէ աշխատակցի նկատմամբ լինի սպառնալիք, կամ մարդը իր քաղաքական հայացքների համար հետապնդվի, այդ նախարարը ի դեմս մեզ հյուր է ունենալու, բոլորս գնալու ենք իր աշխատասենյակ և բացատրենք՝ ինչը ինչից հետո է»։

Նա նաև նշեց, որ 2020 թ-ի նոյեմբերից հետո փոխվել է Հայաստանի քաղաքական դաշտի տրամաբանությունը։ «Այն դուրս է եկել «ընդդիմություն-իշխանություն» դասական ընկալումից։ Օրվա իշխանությունն ասում է՝ ապագա կա՝ զիջելով, մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով։ Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման ճանապահ։ Հետևաբար, այս իշխանությունների ընթացքը պետք է կասեցնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից