Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:46 14-05-2022

Չալաբյանի գաղտնալսումը պատվերով է եղել. սա հիշեցնում է 37 թիվը. Իշխանյան


Իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանի ներկայացրեց զեկույց՝ վերջին շաբաթներում մարդու իրավունքների խախտումների մասին։

Իշխանյանը, անդրադառնալով Ավետիք Չալաբյանի ձերբակալմանը, ասաց․ «Ինձ ամենաշատը անհանգստացնում են այդ ձայնագրությունները․ սա ինձ հիշեցնում է 37 թիվը՝ բանսարկություններ և մատնություններ, այսինքն՝ այդ անձնավորությունը հատուկ ձայնագրել է այդ խոսակցությունը պատվերով, ես համոզված եմ՝ իշխանությունների կողմից գործ հարուցելու համար կոնկրետ Ավետիք Չալաբյանի նկատմամբ։ Ես անձամբ չեմ ճանաչում Չալաբյանին, բայց ի՞նչ իրավունք ունի այդ անձնավորությունը գաղտնալսելու անձնական խոսակցությունը։ Մարդ արդեն չգիտի՝ ինչ անի։ Վերջերս իմ ծանոթ քաղաքական գործիչներից մեկի հետ մի սրճարանում նստած զրուցում էինք, կողքի սեղանին եկավ նստեց մեկը, և մենք զգացինք, որ նա ուզում է լսել և ձայնագրել մեր խոսակցությունը»,- ասաց Իշխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում