copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:44 14-05-2022

Հնդկաստանի բնակիչը բռնաբարել է կնոջը՝ նրան իր կրոնն ընդունել տալու համար


Հնդկաստանի բնակիչը կասկածվում է կնոջը բռնաբարելու մեջ՝ նրան իր կրոնն ընդունել ստիպելու համար։ Տուժողի խոսքով՝ տղամարդը տեսախցիկի միջոցով նկարահանել է տեղի ունեցողը։ Այս մասին հայտնում է NDTV պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին Շահջահանփուր քաղաքում։ Ուսուցչուհին աշխատանքից տուն վերադառնալիս հանդիպել է համագյուղացուն, որն առաջարկել է մեքենայով ուղեկցել իրեն։
Մեքենայում տղամարդը կնոջը ստիպել է անհայտ նյութ հոտոտել, ինչից հետո կինը կորցրել է գիտակցությունը։ Մինչ 28-ամյա ուսուցչուհին անգիտակից վիճակում է եղել, համագյուղացին բռնության է ենթարկել նրան:
Կնոջ խոսքով՝ կասկածյալի ընտանիքի անդամները փորձել են ստիպել իրեն ընդունել այլ կրոն և ամուսնանալ նրա հետ։
Իրավապահ մարմիններն այս պահին փնտրում են տղամարդուն։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում