copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:49 13-05-2022

Ագրարային համալսարանի դասախոսը ձերբակալվել է․ երեխան մենակ է մնացել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին ձերբակալել են։

Մելիքյանը գրել է․ «Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…»։

Իրավապաշտպանը գրառմանը կից հրապարակել է Էմմա Սարգսյանի գրությունը, որը ներկայացնում ենք ստորև․


Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը գրել էր․ «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։

Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Էմմա Սարգսյանը նյութապես շահագրգռում է Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահին՝ ընդդիմության կազմակերպած ցույցերին ուսանողների մասնակցությունը ապահովելու նպատակով։ Էմմա Սարգսյանը և Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը հերքել են նման քայլի իրականացումը իրենց կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում