copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:53 12-05-2022

Լատվիայի Սեյմը թույլ է տվել քանդել երկրում խորհրդային զինվորների հուշարձանները

Մայիսի 12-ին Լատվիայի խորհրդարանը միակողմանիորեն կասեցրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի հոդվածները՝ երկրի տարածքում խորհրդային հուշարձանների պաշտպանության և նախկին խորհրդային զինվորների հուղարկավորությանը չխոչընդոտելու մասին։ Որոշումն ընդունվել է միանգամից երկու ընթերցմամբ։

Այսպիսով, Սեյմը վերացրել է օրինական խոչընդոտները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային բանակի զինվորների հուշահամալիրի քանդման համար, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հաղթանակի զբոսայգում։

Լատվիայի հասարակության մի մասը այն համարում է խորհրդային օկուպացիայի խորհրդանիշներից մեկը։ Մյուս մասը՝ առաջին հերթին երկրի ռուսալեզու բնակիչները, դեմ են քանդմանը, և համարում են, որ հուշարձանը հավերժացնում է Ռիգան նացիզմից ազատագրողների հիշատակը։ Իրավիճակը սրվել է Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում