copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:02 12-05-2022

Նիկոլի գաղափարակիրը հերքում է Նիկոլի կաղապարակրին

Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կայքերից մեկը հրապարակել է ձայնագրություն առ այն, որ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին դրդում է ապահովել այս հաստատության ուսանողների մասնակցությունը հականիկոլական ցույցերին՝ յուրաքանչյուրին 1000-ական դրամ գումարի դիմաց։ Օրվա ընթացքում նիկոլական բազմաթիվ կայքերում ու սոցցանցերի նիկոլական էջերում ակտիվորեն շրջանառվում էր այս լուրը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Տարոն Չախոյանը նման ապատեղեկատվություն տարածելով, հատկապես որ թիրախը, մեղմ ասած, «ճիշտ չէ ընտրված»։

Բանն այն է, որ երեկ տեղի ունեցածը մայիսի 4-ին կամ 5-ին ուսանողների կողմից Ագրարային համալսարանի շենք մտնելու, այնտեղ Արցախի դրոշը տեղադրելու և համալսարանի ուսանողությանը դասադուլի կոչ անելու տրամաբանության ծիրում էր։
Իրականությունն այն է, որ Ամերիկյան համալսարանի դասախոս, համատեղության կարգով (պայմանագրային սկզբունքով) նաև Ագրարայինում դասավանդող Էմմա Սագսյանը (սա տնօրինում է գովազդային գործակալություն, որը համագործակցում ու սնվում է ՔՊ-ի հետ փոխկապակցված հիմնադրամից), լինելով նախկինում իմքայլական նախարարի գլխավոր խորհրդական, չէր կարող հականիկոլական գործողություն անել։ Մյուս կողմից՝ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի դեռ նախապապերն են իմքայլական հայացքների կրողներ եղել։ Ինքը՝ Թոռնիկը, իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մտերիմն է և ուղնուծուծով նիկոլականության կրող։

Հետևաբար հասկանալի է, որ նման ձայանագրություն գործնականում չէր կարող լինել։ Այդ դեպքում որևէ տրամաբանության չի ենթարկվում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի արածը։ Ո՞րն է Տարոն Չախոյանի նպատակը։ Եթե սկզբում հայտնի էլ չէր, թե ով ով է, ապա մի ժամ անց բոլորին հայտնի դարձավ, թե ով է Թոռնիկը, ով է Էմմա Սարգսյանը։

Իրավիճակն այն աստիճանի աբսուրդային է, որ համենայն դեպս, ոչ շարքային իմքայլականը, որ ղեկավարում է հսկայական համալսարանի ուսխորհրդը, ուսխորհրդի անունից պաշտոնապես հերքում է իր շեֆերին։

Այս պարագայում երկու քիչ թե շատ տրամաբանական տարբերակներ են հնարավոր․ կա՛մ Նիկոլի շրջապատում ամեն ինչ խառնվել է այն աստիճան, որ այլևս աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչով է զբաղված, կա՛մ նույն Նիկոլի շրջապատում դժգոհ են Ագրարային համալսարանի ռեկտորի ոչ ընդգծված ակտիվ պահվածքից ու այս կերպ նրան մեսիջներ են հղում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից