copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:11 10-05-2022

Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։

Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։

Պետք է փաստել, որ տարեցների կարծիքը Գյումրիում կիսում են շատ ու շատ քաղաքացիներ, որոնք իշխանազավթման անհաջող թատերական այս ներկայացման մասնակիցը չեն կարող լինել։ Նախօրեից փորձում էի լուռ մնալ, որեւէ գնահատական չտալ, որովհետեւ շարքային քաղաքացու խոսքն ավելի լսելի էր, շիրակցու կարծիքն առավել քան ցայտուն։ Բայց տարածված տեսանյութը եւս մեկ անգամ ապացուցում է այն արժեքային համակարգը, որի կրողն են իրենց «գաղափարական» հռչակած ընդդիմադիրների երիտթեւի ներկայացուցիչները։ Այո՛, սա ձեր արժեքներն են, սա ձեր դավանանքն է, սա ձեր մոտեցումն է սովորական քաղաքացու հանդեպ։

Իրավապահները տեղեկացված են, աշխատում են այս ուղղությամբ եւ խուլիգանության հոդվածով արդեն քրեական գործ կա հարուցված»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ