Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:33 09-05-2022

Հայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք

Հայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի:

Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է:

Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ:

Մեկ 5 օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: