copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:48 08-05-2022

Ահաբեկիչները Սինայի թերակղզում 11 եգիպտացի զինվոր են սպանել

Սինայի թերակղզում ահաբեկիչները հարձակվել են ջրային կայանի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է մեկ սպա և տասը զինվոր, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին հաղորդել է Եգիպտոսի բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Ղարիբ Աբդել Հաֆեզ Ղարիբը։
Ղարիբը հայտնել է, որ ծայրահեղականները հարձակվել են Սուեզի ջրանցքից դեպի արևելք գտնվող ջրային կայանի վրա։ Այն հսկող զինվորները մարտի մեջ են մտել նրանց հետ և հետ են մղել հարձակումը։ Այնուհետև զինվորականները շրջափակել են ահաբեկիչներին Սինայի շրջաններից մեկում։
Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, այս հարձակումից հետո, որը դարձավ վերջին տարիներին ամենախոշորը երկրում, Սուեզի ջրանցքի երկայնքով և դրան հարող տարածքներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում