Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:14 06-05-2022

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն դեսպաններ են նշանակել Ռուսաստանում

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում դեսպան նշանակելու մասին։

Դեսպան է նշանակվել ԴԺՀ Ժողովրդական խորհրդի պատգամավոր Օլգա Մակեևան։

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նույնպես դեսպան է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում։ Նորանշանակ դեսպան է դարձել նրա խորհրդական Ռոդիոն Միրոշնիկը, որը նախկինում մասնակցել է Դոնբասում հակամարտությունը լուծելու Եռակողմ կոնտակտային խմբին:

Ամենից շատ դիտված