copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:01 06-05-2022

Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Արցախում. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Արցախի Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ», - Թվիթերի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Վրաերթի հետևանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթև վնասվածքներ։ «Թումոյի» աշխատակիցները, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետև վերադարձել են Ստեփանակերտ և դիմել բուժզննման։

«Նրանց առաքելության նպատակն է շատ գյուղացի երեխաներ ներգրավել՝ ավելի լավ կրթության համար: Դա Թումոյի նվիրվածության վառ օրինակ է»,- եզրափակել է Բեգլարյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի