copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:51 05-05-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, 46-ամյա Շահեն Մ.-ն իր վարած «Toyota Vilnius» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր, 50-ամյա Գոհար Ն.-ն հոսպիտալացվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Դեպքի վայր է ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը: