copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:13 03-05-2022

Պուտինը հրամանագիր է ստորագրել պատժամիջոցներին Ռուսաստանի նոր արձագանքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա որոշ պետությունների և միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին»։ Պատասխան պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակը կառավարությունը պետք է սահմանի 10 օրվա ընթացքում։

Հրամանագրի համաձայն՝ պետական ​​մարմիններին, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև Ռուսաստանի իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին և անհատներին կարգելվի. գործարքներ կատարել Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների օգտին, կատարել այդպիսի անձանց հետ արտաքին առևտրային գործարքներով նախատեսված պարտավորությունները, եթե գործարքը դեռ չի ավարտվել, իրականացնել ֆինանսական գործարքներ, որոնց շահառուները պատժամիջոցների ենթարկված անձինք են: Բացի դրանից՝ արգելվում է ապրանքների և հումքի արտահանումը, եթե մատակարարումն իրականացվում է Ռուսաստանի պատժամիջոցների ենթակա անձանց օգտին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում