copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:29 02-05-2022

Բժշկին ու ոստիկանին ծեծողներից մեկը ՊՆ գնդապետ է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 30-ին մի խումբ անձանց կողմից «Հրազդան» բժշկական կենտրոնում վիճաբանություն-քաշքշուք-ծեծռկուտքի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք իրենց բարեկամի հիվանդ լինելու պատճառով Երևան տեղափոխելու համար վիճաբանության մեջ են մտել «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։

Ոստիկանները պարզել են, որ ահազանգած շտապօգնության հերթապահ բժիշկ՝ 28-ամյա Ռուբեն Բաղդասարյանը, երբ փորձել է նրանց բացատրել հիվանդանոցի կարգը, այդ անձինք անհիմն հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ծեծի ենթարկել, կոտրել գույքը, խաթարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը։

Հարվածի արդյունքում Ռ. Բաղդասարյանը բուժօգնություն է ստացել «ճակատի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ։ Ժամերի ընթացքում ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են դեպքի հանգամանքները։ Այդ օրը ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, տեղում նկատել են, որ հիվանդանոցի ընդունարանի դիմաց մի քաղաքացի բուժանձնակազմի հասցեին հայհոյանքներ է հնչեցնում, և նրա հետ եղել են ևս մի քանի հոգի։

Ոստիկանները, մոտենալով նրանց, ներկայացել են, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, որի ժամանակ էլ նրանցից մեկը սկսել է վիրավորել ու հայհոյել ոստիկաններին:

Այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկը հրել է ոստիկաններից մեկին, մոտեցել բժշկական կենտրոնի մուտքի դռների մոտ ու դարձյալ շարունակել հայհոյել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Նույն ժամանակահատվածում մասնակիցներից երիտասարդը ձեռքերով հարվածել է մյուս ոստիկանի մարմնի տարբեր մասերին։

Տաք հետքերով ոստիկանները վիճաբանության մասնակիցներից մի քանիսին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նրանք Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ Ծաղկաձորի համայնքապետարանում որպես «Արծափ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, 32-ամյա Սահակ Սահակյանն է, Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ 54-ամյա Կորյուն Սահակյանը, ով աշխատում է «Մեղրաձոր գոլդ»-ում՝ որպես պայթուցիկ սարքերի բաժնի պատասխանատու, և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Արա Սարգսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
21:30 Ընդդիմախոսների բռնաճնշումները ընտրակեղծիքները մարսելու համար են
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից
20:35 Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով