copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 30-04-2022

Թուրքիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հրաժարվել են մասնակցել Հունաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին Աթենքի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով աղբյուրներին։


Պատճառը ընդունող երկրի՝ Հունաստանի կողմից զորավարժությունների սցենարում տեխնիկական լրացումների ներմուծումն է՝ «երկու երկրների միջև հակասությունները շահարկելու նպատակով»։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը պահանջել են փոխել կանոնակարգը, սակայն նրանց կարծիքը հաշվի չի առնվել։ Արդյունքում Անկարան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին Հունաստանի մանիպուլյացիաների պատճառով։

Ընդ որում, ավելի վաղ հունական լրատվամիջոցները պնդում էին, որ Աթենքն ինքն է չեղարկել Թուրքիայի հրավերը՝ նրա կործանիչների կողմից Հունաստանի օդային սահմանները մշտապես ​​խախտելու պատճառով։

ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններն անցկացվելու են Հունաստանում մայիսի 9-22-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից