Տեսանյութ Եկեք հետ տանք Ներքին 4 տարի առաջ - 17:57 29-04-2022

Ինչ էր ասում Փաշինյանը ուսանողների առջև դռներ փակող ռեկտորների մասին

2019 թվականի մարտի 25-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ այն ռեկտորները, ովքեր ուսանողների առաջ դռներ են փակել, նոր Հայասանում անելիք չունեն․
«Պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգը։ Մենք պետք է շատ հստակ ասենք սա․ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայասանում անելիք չունեն։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու աթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»- ասել էր Փաշինյանը։

Սակայն այսօր Երևանի պետական համալսարանում ոչ միայն փակել են դռները և թույլ չեն տվել ուսանողները մուտք գործեն հաստատություն, այլ նաև միջամտել են մեծ թվով կարմիր բերետավորներ, որոնք 2018 թվականի իշխանափոխության օրերին, երբ Փաշինյանը ուժով մտնում էր համալսարան, չկային։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու