copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:45 27-04-2022

Երևանում բնակարանների 1 քմ-ի գներն աճել են 1000-ից մինչև ավելի քան 100․000 դրամով

Համաձայն Կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ Երևանում վերջին մեկ տարում բնազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները թանկացել են 1-ից մինչև ավելի քան 22%-ով։ Ամենամեծ գնաճը տեղի է ունեցել Կենտրոն համայնքում։ Այստեղ մեկ քմ-ի համար անցած տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ (606․600) գները միջինում աճել են 14․8%-ով՝ հասնելով 696․400-ի։ Անցած տարվա չորրորդ եռամսյակի համեմատությամբ ( 672․600) աճը կազմել է 3․5%։

Արաբկիրում մեկ տարի առաջ 1 քմ-ն վաճառվում էր միջինում 435․800 դրամով, անցած տարեվերջին՝ 477․400 դրամով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 493․100 դրամով։ Մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 13․1%։

Քանաքեռ-Զեյթունում մեկ տարվա ընթացքում գները 1 քմ-ի համար 313․800 դրամից հասել են 363․600-ի։ Ընդ որում, անցած տարեվերջին այստեղ միջին գինը 348․700 դրամ էր։

Նոր Նորքում միջին գնաճը համեմատաբար մեղմ է՝ 6․6%։ 2021թ․ հունվար-մարտին այստեղ 1 քմ-ն միջինում վաճառվում էր 292․800 դրամով, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 312․000 դրամով։ Ընդ որում՝ անցած տարեվերջի համեմատությամբ այստեղ գնաճը չնչին է եղել՝ 0․2%։ Հավելենք, որ անցած տարեվերջի համեմատությամբ Երևան քաղաքում ընդամենը երեք գոտիներում է (ոչ համայնքներում), որ 1-1․4%-անոց գնանկում է արձանագրվել։ Սրանցից երկուսը Նոր Նորքում են։

Էրեբունի համայնքում 2022 թ․ առաջին եռամսյակում 1 քմ-ն իրացվել է միջինում 316․600 դրամով, մեկ տարի առաջ՝ 280․500 դրամով, 4-5 ամիս առաջ՝ 305․600 դրամով։ Այստեղ մեկ տարվա գնաճը կազմել է գրեթե 13%։
Շենգավիթում մեկ տարվա ընթացքում գները 296․800-ից հասել են 324․600-ի, Դավթաշենում՝ 314․100-ից 359․300-ի, Աջափնյակում՝ 302․700-ից 334․700-ի։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1 քմ-ի վաճառքի միջին գինը մեկ տարում թանկացել է ամբողջ 36․200 դրամով՝ 280․800-ից հասնելով 317․000-ի։ Ավանում մակերեսը վաճառվում էր 286․800 դրամով մեկ տարի առաջ, այս տարվա առաջին եռամսյակում վաճառվել է 318․900 դրամով։ Նուբարաշենում գները 174․700-ից հասել են 192․700-ի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում