Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:16 27-04-2022

Պարոնյանում վրաերթից հետո ոստիկանները ճանապարհ են բացում նախ պաշտոնյայի համար, ապա միայն շտապ օգնության

Oragir.news-ի ձեռք տակ հայտնվել են կադրեր, որոնք արվել են նախօրեին Պարոնյան –Լեո խաչմերուկում տեղի ունեցած վրաերթից հետո։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհային ոստիկանները ճանապարհ բացում նախ պաշտոնյայի ավտոշարասյան համար, որից հետո միայն անցնում են «Շտապ օգնության» մեքենաները, որոնք շտապում էին վրաերթի ենթարկված հղի կնոջն օգնության։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia կազմակերպությունում:
Նա կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր։

Երեկ ՔԿ-ի հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ նախնական տվյալներով 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում